Հասարակություն 

Պարզ է դարձել, թե ինչ պատճառով է ընդհատվել Բայդենի երդմնակալության արարողության փորձը

analitik.am

 

Հրդեհ է տեղի է ունեցել Կապիտոլիումում, հրդեհը հաջողվել է մարել, միջադեպը հասարակական վտանգ չի ներկայացնում, Twitter-ի էջում հայտնել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը:

«Փոքր հրդեհ է տեղի ունեցել, որը մարվել է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ Կապիտոլիումի համալիրը ժամանակավորապես փակվեց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես փոխանցում է NBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ Կապիտոլիումում ընթանում էր երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձը: Կոնգրեսի շենքը ժամանակավորապես փակվել է:

Հաղորդվում է, որ համալիրի բոլոր կառույցների դռները փակվել են «արտաքին սպառնալիքի» պատճառով, իսկ փորձի մասնակիցներին տարհանել են:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենի և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Հանդիսավոր արարողությանն ընդառաջ բարձրացվել է ուժային կառույցների պատրաստվածությունը Վաշինգտոնում և բոլոր նահանգներում:

Նույն շարքից