Հասարակություն 

Թուրքիայում հայտնաբերվել և նույնականացվել է խորտակված նավի անձնակազմի երկու ուկրաինացիների մարմինները

analitik.am

 

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնատար նավի անձնակազմի ևս 2 անդամ է հայտնաբերվել և նույնականացվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Թուրքիայի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսական վարչության պետ Անդրեյ Բիլիկին:

Վերջինիս խոսքով՝ նավի անձնակազմի ևս 3 անդամի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը խորտակվել Է Թուրքիայի ափերի մոտ՝ Ինկումուի շրջանում:

Նավի վրա եղել Է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի և Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել Է, երեքը՝ զոհվել, ևս երեքի որոնումը շարունակվում Է:

Նույն շարքից