Հասարակություն 

Այն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք. Սենոր Հասրաթյան

analitik.am

 

Չգիտեմ ինչպես է ավարտվելու այս ամենը: Սակայն համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք:

Ինչպես ասում են՝ համբերությունը կյանք է, բայց շատ հաճախ՝ ոչ բարի հեքիաթին հատուկ ցանկալի ավարտով: Ամեն ինչ այնքան աղոտ է, որ անգամ լույսի շողն անհնար է նկատել: Նաև ճանապարհների սակավություն կա և ընտրության պակաս...

Ասես ապրում ենք անորոշության անապատում, ուր կա արև, անծայրածիր հորիզոն, շարժվելու հոգնած ցանկություն, բայց չկա նպատակակետին տանող մտքի պարզություն...

Հ.գ. - Կներեք իմ բնավորությանը շատ խորթ, բայց մեր այսօրվա իրականությանը հարիր «ծանր» լիրիկայի համար:

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյան

Նույն շարքից