Հասարակություն 

Ընտրանքը շատ պարզ է և անմարդկային, բայց այլ ելք չկա. իրանագետ

analitik.am

 

Թշնամու բարբարոսական հրետակոծությունից խոցված Շուշիի մեր հռչակավոր սրբավայր Ղազանչեցոցում հնչում էր թավջութակը․․․ Շատերն են այդ հուզիչ կադրերը հիշում։ Ուղերձը հստակ էր՝ «թշնամին բարբարոս է, իսկ մենք՝ մշակութային ազգ»:

Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում․ եթե նրանք ունակ են փշրելու բարբարոսի ատամները։ Հակառակ դեպքում՝ մշակութային ազգերը լքում են պատմության ասպարեզը։

Ընտրանքը շատ պարզ է և անմարդկային, բայց այլ ելք չկա՝ կամ դու ես փշրում նրանց ատամները, կամ նրանք են փշրում քոնը։ Մնացյալը հեքիաթ է, թավջութակի համերգ, որից հետո կամ որի ընթացքում քեզ մորթելու են։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից