Միջազգային Քաղաքականություն 

Չեմ կարող. Թրամփի փաստաբանը հրաժարվել է իմփիչմենթի գործով պաշտպանել նախագահի շահերը

analitik.am

 

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հերքել է իր այն խոսքերը, թե ինքը կներկայացնի իմփիչմենթի գործով ԱՄՆ նախագահի շահերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Քանի որ ես ելույթ ունեցա (հունվարի 6-ին կայացած հանրահավաքում, նախքան Կապիտոլիումում անկարգությունները սկսվելը - խմբ.), ես հանդիսանում եմ վկա, և այդպիսով չեմ կարող մասնակցել դատարանում կամ Սենատի պալատում սնցկսցվեղ գործընթացին»,-ասել է Ջուլիանին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նախորդ օրը Ջուլիանին հայտարարել է, որ իմփիչմենթի գործով Թրամփի պաշտպանական թիմի մաս է կազմում:

 

Նույն շարքից