Հասարակություն 

Մելանյան Թրամփն ամերիկացիներին խնդրել է զգուշավորություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս

analitik.am

 

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինն ամերիկացիներին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս: Այս մասին նա խոսել է հրաժեշտի խոսքում, որը հրապարակվել է թվիթերյան էջում:

Մելանյան վերջին 4 տարիներն անվանել է իր «կյանքի մեծագույն տարիներ», կոչ արել ամերիկացիներին անտարբեր չլինել այն բանի նկատմամբ, ինչով զբաղվում են՝ հավելելով, որ բռնությունը երբեք չի լինում արդարացված:

ԱՄՆ առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու բոլոր նրանց, ովքեր մասնակցել ու մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին. «Յուրաքանչյուր կյանք անգին է, ու հիմա, երբ շրջանառության մեջ հայտնվում են միլիոնավոր պատվաստանյութեր, ես բոլոր ամերիկացիներին խնդրում եմ զգուշավորություն ու ողջամտություն ցուցաբերել խոցելիներին պաշտպանելու համար»:

 

Նույն շարքից