Հասարակություն 

ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, թե ինչ ապագա է սպասվում կորոնավիրուսին համաճարակից հետո

analitik.am

 

Համաճարակից հետ կորոնավիրուսը կդառնա էնդեմիկ ու նվազ սպառնալիք ներկայացնող: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նրա խոսքերով, նման նախադրյալներ կան, սակայն դրանում համոզվելու համար որոշ ժամանակ է պետք: Պետք է նաև հետևել, թե ինչպես է պատվաստումն ազդում մարդու օրգանիզմի վրա, ինչ ժամկետով է իմունիտետ ապահովում:

«Սակայն նույնիսկ ամենաարդյունավետ վակցինացիայի դեպքում երաշխավորված չէ, որ կկարողանանք ոչնչացնել կամ արմատախիլ անել վարակը»,-հավելել է նա:

Նույն շարքից