Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ որոշ օլիգարխներ վճարել են «տուժողներին». Նարեկ Մալյան

 

Այն, որ այս գործընթացն իրավական չէ, դա ակնհայտ էր գործընթացի հենց սկզբից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նարեկ Մալյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործի մասին:

Մալյանը նշեց, որ տեսավ շատ տհաճ երևույթ. «Ես տեսա, որ Մարտի 1-ի արդեն որոշ շահառուներ իրենց պահանջատիրությունը դարձրել են աշխույժ առևտրի առարկա:

Ես տեսա, որ այդ մարդիկ, ովքեր եկել են այստեղ ոչ թե իրենց հարազատի գործի բացահայտման, կամ պահանջն առաջ տանելու համար, այլ ինչ-որ փող կպցնելու, պետբյուջեից գումար քերելու համար:

Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ որոշ օլիգարխներ վճարել են «տուժողներին»: Դա դարձել է աշխույժ առևտրի առարկա»,-ասաց նա:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից