Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան

analitik.am

 

Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել, բայց կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, չեն ունեցել իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները:

Ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը, վիրավորված լինելով, այնուամենայնիվ զսպել է ցասումն ու փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել կազմակերպչական հարցերում: Այս մասին լրագրողներին ասել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է, որ Սեյրան Օհանյանն Արցախում մնացել է որպես զինվոր, մինչև վերջին վայրկյանը փորձել է իր հնարավորությունների սահմաններում պաշտպանել:

Հարցին՝ ինքը երբևէ եղել է բունկերներում՝ Աննա Հակոբյանի օրինակով, Խաչատրյանը նախ նշել է, որ ինքն իրեն թույլ չի տա վերլուծել Աննա Հակոբյանի քայլերը, միայն կարող է ասել, որ երբեք անգամ ցանկություն չի ունեցել լինել նման վայրերում:

Նույն շարքից