Հասարակություն 

Մահից հետո տղաների մարմինները խոշտանգել են. Կարին Տոնոյան

 

Եվ ո՞վ պետք է պատասխան տա այս անտերության համար- ամեն ինչ անցավ, հա՞, շուտով կմոռացվի, հա՞......Սխալվում եք, պատասխան եք տալու՝ Կանադայում, թե Կուրիլյան կղզիներում, միևնույն է, գտնելու ենք ձեզ.....

Սասուն Սարուբեկի Պետրոսյան

«Կյանքից 25կմ պակաս. դեկտեմբերի 27»

Պատերազմը Սասունի՝ Քաջարանի լեռնասեր, արկածախնդիր արծվի համար տևեց ուղիղ 90 օր։

Ծնվել է 2001 թվականի հունիսի 6-ին Քաջարան քաղաքում։

Սովորել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց։Ուսումը շարունակել է Սյունիքի պետական տարածաշրջանային քոլեջում:

2020 թվականին ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական համալսարանի «Տրանսպորտ » բաժինը։

2020 թվականի հուլիսի 2 ին զորակոչվել է բանակ ՝ծառայության անցնելով Ջաբրայիլի զորամասում։

Պատերազմը սկսելուց հետո տեղափոխվել է Հադրութ ՝ընկնելով շրջափակման մեջ , դուրս են եկել և գնացել հարակից Վանք գյուղ։

Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 14ին։

Բոլորս զգում էիք՝ առյուծասիրտ, նպատակասլաց, ծիծաղկոտ աչքերով և սրտացավ տղան կհայտնվի. իր կյանքում շատ դժվարություններ էր տեսել, սա էլ կհաղթահարեր։

Պատերազմը ավարտվելուց հետո մաքառել են թուրքին անցած տարածքների գյուղերում։

Զոհվել է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27ին՝ պատերազմի ավարտից ավելին քան 50 օր անց՝ գոյապայքար մղելով թվաքանակով շատ թուրքերի դեմ, կռվի ընթացքում Հադրութի Հակակու գյուղում 5 զինակից ընկերների հետ միասին։

Սասունն իր զինակիցների հետ դիմադրել է, ոչնչացրել է 1 թշնամու, վիրավորել՝ շատերին։

Չի՛ հանձնվել իր 5 զինակիցների հետ մինչև վերջին շունչը։Տղաների վրա նետվել է նռնակ։

Հերոսը գերադասել է արժանապատիվ քաջորդու մահը անիրավ աշխարհում ապրելուց։

Երկրում տեղեկատվական պայքարը, քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները տեղիք տվեցին թշնամու վրեժխնդրությանը։

Թշնամին տղաների վրա նետել է նռնակ իր տարածքում, ինչը փաստում է տղաների անպարտելիությունը՝ չնայած 80 օր անողոք փորձությունների։

Մահից հետո տղաների մարմինները խոշտանգել են։

ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՍ...

Կարին Տոնոյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից