Հասարակություն 

Ըստ Հովիկ Աղազարյանի, մեր գերիների անվանական ցանկն ու վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է. ArmDaily.am

analitik.am

 

Ես կդժավարանամ մեկնաբանել Լավրովի խոսքերը, ուղղակի կարող եմ իմ կարծիքը հայտնել, որ գերիների վերջնական թվակազմը և անվանական ցանկը ճշտելն անմիջական կապ ունի նաև անհետ կորածների հետ: Մենք չգիտենք տվյալ անհետ կորածը զոհվե՞լ է, թե գերեվարության մեջ է: Հետևաբար անվանական ցանկն ու վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ամեն դեպքում, Աղազարյանի խոսքերով, դա կապ չունի գերիների փոխանակման մասով պայմանավորվածության հետ. «Որովհետև պայմանավորվածությունը եղել է «բոլորը բոլորի դիմաց»: Հիմա, թե քանի հոգի են այս պահին, ի՞նչ կարևոր է: Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ էլի գերի ունենք: Դա նշանակում է, որ նրանք չպե՞տք է վերադարձվեն: Ոչ, անկախ թվից ու ամեն ինչից, պետք է վերադարձվեն»:

 

Նույն շարքից