Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչու է Ղրղզստանը հրաժարվում Pfizer պատվաստանյութից

analitik.am

 

Ղրղզստանը կհրաժարվի Pfizer պատվաստանյութից ՝ դրա պահեստավորման համար սառնարաններ չունենալու պատճառով։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ալիմկադիր Բեյշենալիևը:

«Մեզ առաջարկել են ամերիկյան Pfizer պատվաստանյութը: Այնուամենայնիվ, պատվաստանյութը պետք է պահվի -70 ջերմաստիճանում: Մեզ կարող էին ավելի քան մեկ միլիոն դեղաչափ տրամադրել անվճար: Այն բերելու, պահելու և պատվաստելու համար մեզ անհրաժեշտ են հատուկ սառնարաններ, բայց մենք այդպիսի սառնարաններ չունենք», - ասել է նա։

Նույն շարքից