Հասարակություն 

Պատմական վճիռ

analitik.am

 

Պատմական վճիռ ՀՀ ոստիկանության նախկին ծառայողների համար

ՀՀ ոստիկանության նախկին ծառայողները ունեն լոկալ խնդիր, որը կապված է ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի /Ակադեմիայի/ ներկայացրած հայցերի հետ։ ՀՀ ոստիկանության նախկին ծառայողները, եթե ուսումն ավարտելուց հետո չեն ծառայում ՀՀ ոստիկանությունում 5 տարի նրանց դեմ ուսման ծախսերի բռնագանձման հայց է ներկայացվում դատարան։

Այժմ նշված խնդիրը դատական ակտի մակարդակում կարգավորված է։ Դատարանը գործերից մեկով անվավեր է ճանաչել ՀՀ ոստիկանության նախկին ծառայողի և ՀՀ ոստիկանության միջև կնքված պայմանագիրը՝ ՀՀ կրթահամալիրի պետի մոտ պայմանագիր կնքելու լիազորության բացակայությամբ պայմանավորված։ Սա նշանակում է, որ կնքված այլ պայմանագրերը անվավեր ճանաչելու հիմքը, իրավական փաստարկը առկա է։

Հ․գ Միաժամանակ հասկանալով խնդրի մասշտաբը և հնարավոր հետևանքները ՀՀ ոստիկանությանը ներկայացրել էի հաշտության համաձայնություն, որը մերժվել է։ Սա նշանակում է, որ ինձանից ներղանալ պետք չէ, որ ունենք նման դատական ակտ, որը հիմք է ստեղծում ընթացիկ դատական գործերով ևս պայմանագրերը անվավեր ճանաչելու համար։

Հատուկ շնորհակալություն ակտը կայացրած Դատարանին արդարագույն դատական ակտի համար։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

Նույն շարքից