Հասարակություն 

Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը․ news.am

analitik.am

 

Սյունքի մարզի Շուռնուխ համայնքում էլեկտրական լարերով առանձնացրել են սահմանի որոշ հատված, որ անասունները չկարողանան անցնել Ադրբեջանին անցած տարածքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Գյուղ չմտած՝ էդ հատվածը լրիվ էլեկտրական լարեր ենք քաշել, անց կացրել,  որ մեր անասունները չիջնեն, գնան ձորը»,- նշել է Հակոբ Արշակյանը։

Գյուղապետը հայտնեց, որ գյուղի մի մասը Ադրբեջանին անցնելուց հետո միջադեպեր չեն գրանցվել, վիճակը հանգիստ է։

«Հիմա տարհանված քաղաքացիների ջրի հարցն ենք լուծում, նեքեւի թաղի ջուրը տեղափոխում ենք»,- ասել է նա։

Գյուղապետը նշել է նաև, որ հայ սահմանապահները նույնպես հսկում են տարածքը։

 

Նույն շարքից