Իրավական Տեսանյութեր 

Պատրոն Դավոն, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է /տեսանյութ/

 

Պատերազմի ժամանակ հրամանատարական գաղտնի շաբում գտնված Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեղադրանքով. Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:

«Նշենք, որ Պատրոն Դավոն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մենաշնորհային դիրք է ստացել Հայաստան զենքի մատակարարման գործում:

Հիշեցնենք, որ Վատիկաոնում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռևս անցյալ տարի ամռանը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի՝ Պատրոն Դավոյի մուտքը ՌԴ 10 տարով արգելվել է, քանի որ վերջինս Ռուսաստանից Հայաստանի համար ներքին գներով գնված զենքը վաճառել է երրորդ երկրի:

Բացի այդ, նա հրապարակեց փաստեր, որ Պատրոն Դավոյի օֆշորային ընկերությունը Հորդանանից գնել է ՕՍԱ-ԱԿԱ հնամաշ համակարգեր և շուկայականից կրկնակի ավելի թանկ գնով վաճառվել Հայաստանի ՊՆ վրա: Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հնամաշ զենքը չի կրակել և այդ փաստը հաստատել է նաև գեներալ Մովսես Հակոբյանը:

Մի քանի շաբաթ առաջ էլ Մինասյանը հայտարարեց, որ պատերազմի օրերին Հայաստանի ՊՆ-ն Պատրոն Դավոյի և Դավիթ Տոնոյանի գործարանից 385 դոլարով «Կալաշնիկով» ինքնաձիգ է գնել և հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի՝ «Կալաշնիկով կոնցեռնը» այդ նույն ինքնաձիգը ՀՀ ՊՆ-ին առաջարկել է 243 դոլարով։ Հայաստանի իշխանություններն ամեն ինքնաձիգից աշխատել են 140 դոլար»,-նշում է ալիքը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից