Հասարակություն 

Ինչու մինչև 2018 թվականը կամ հենց 2018 թվականին չի հրապարակվել Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու փաստը. Բացատրում է Հակոբյանը

analitik.am

 

Երկակի գործակալ Միրզոյան Արարատի՝ Օմեգայի թեմայով շատերը հարց են հնչեցնում՝ ինչու՞ նախկինում և հատկապես 2018-ի իշխանազավթման օրերին չէր հրապարակվում փաստը: Նման հարցադրում անողները պետք է հասկանան, որ մինչև 2018-ի իշխանազավթումը Օմեգան ԱԱԾ վերահսկողության տակ գործող գործակալ է եղել: Մինչև 2018-ի իշխանազավթումը պետություն կար, ԱԱԾ կար, և որևէ մեկը, կրկնում եմ՝ որևէ մեկը չէր կարող ԱԱԾ գործակալի անուն-ազգանուն, առավել ևս՝ ծածկանուն իմանալ և դա հրապարակայնացնել: Դա ուղղակի հնարավոր չէր, որովհետև պետություն կար, իսկ ԱԱԾ տնօրեն չէր կարող նշանակվել Քյարամյան Արգիշտիի նման եսիմ ովը:

Իսկ ինչ վերաբերվում է բուն իշխանազավթման օրերին, ապա ենթադրենք թե հրապարակվել է: Ի՞նչ կտար դա, ի՞նչ հարց կլուծվեր դրանով: Հիշում եք չէ՞՝ ԱԺ ամբիոնից պատգամավոր Արման Սաղաթելյանը Նիկոլի թերթում Նիկոլի գրած խայտառակ հոդվածը ցույց տվեց: Եվ ի՞նչ եղավ. զանգվածային փսիխոզի պայմաններում մարդիկ հրաժարվեցին հավատալ իրենց սեփական աչքերին: Մարդիկ նախընտրեցին հավատալ ոչխարի մորթի հագած գայլին՝ թուրքՆիկոլին: Իրենց աչքերին և ուղեղին հավատալու փոխարեն մարդիկ հավատացին այն տականքին, որը 2.5 տարի հետո իրենց զավակներին դագաղների մեջ դրած էր վերադարձնելու իրենց: Հավատացին տարատեսակ օմեգաներին ու Հայրենիք կորցրեցին:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից