Հասարակություն 

Օմեգա-արոն ԱԱԾ-ին տեղեկություններ է փոխանցել նաև իրեն շրջապատող անձանց վերաբերյալ  (դա իր պարտականությունն է, որի համար սահմանված կարգով գումար է ստանում). Թաթուլ Պետրոսյան

analitik.am

 

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկություններին։

«ՀՀ ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանի մասին վերջին հրապարակումը Հայ ազգի մոտ առաջացրեց նոր ցնցումներ։ Չգիտեմ աշխարհում կա նման նախադեպ, որ երկրի 2-րդ դեմքը (գուցե առաջին) լինի իր ազգի նկատմամբ ջարդ ու եղեռն իրականացրած թշնամու գործակալ, առավել ևս մարդ ով ուսումնասիրում է իր ազգի ցեզասպանության հետ կապված դեպքերը։

Այստեղ լուրջ քրեաիրավական և խորը բարոյական խնդիրներ կան։

Քրեաիրավական առումով այս հրապարակումը պետք է դիտարկվեր որպես հանցագործության մասին հաղորդում և գլխավոր դատախազը ղեկավարվելով ՀՀ քր․ դատավարության օրենսգրքի 175-176 հոդվածներով անհապաղ հարուցեր քրեական գործ ՀՀ քր․ օրենսգրքի 299 հոդվածով  (նույնիսկ առանց նյութեր նախապատրաստելու), այնուհետև օմեգա-արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ։

Հիմա ինչ է կատարվում, քր, գործ հարուցելու փոխարեն ԱԱԾ-ն ծառայողական քննություն է սկսել, պարզելու թե ինչպես է այս գաղտնի փաստաթուղթը հայտնվել այլ մարդու մոտ, որն էլ հրապարակել է։

Պատկերացրեք էշը թողած պոչի հետևից են ընկել, այսինքն նպատակ չունեն պարզելու արոն շպիոն է թե ոչ, այլ  «հրատապ» պետք է պարզել արդյոք ով է այս արտահոսքի մեղավորը (չնայած սա ևս լուրջ խնդիր է)։

Բարոյական տեսանկյունից այս անձը ճակատին ունենալով դավաճանի խարան կրելու է ամբողջ կյանքում և ոչ միայն ինքը այլ նաև իր բոլոր մտերիմ-ընկեր-բարեկամները, իրենց կողքին այդպիսի դավաճան ունենալու համար  (խեղճ երեխաներ․․․)։

Հիշում էք Գյումրեցիներն ինչպես էին հասցե մատնանշում «շպիոն օնոի տունը գիտեք․․․»։

Այս անհայրենիքն ըստ այդ տեղեկությունների 2005-2007թ․թ․ եղել է թուրքերի գործակալ և դեռ պետք է պարզել շուրջ 2 տարվա ընթացքում ինչ տեղեկություններ է փոխանցել թշնամուն։

Օմեգա-արոն 2007թ․ հավաքագրվելով ՀՀ ԱԱԾ-ի կողմից սկսել է տեղեկություններ փոխանցել նաև իրեն շրջապատող անձանց վերաբերյալ  (դա իր պարտականությունն է, որի համար սահմանված կարգով գումար է ստանում)։

Այդ անձիք թող հիմա երևակայեն թե ինչեր է արոն իրենց մասին հայտնել ԱԱԾ-ին։

Այս դեպքում արարքը որպես այդպիսին չի դիտարկվում որպես հանցագործություն բայց կարծում եմ արոն պետք է որ ավելի շատ ուզեր դատվել քան ունենար գործ տվողի պիտակ (չնայած նորմալ մարդը կնախընտրեր ինքնասպանությունը)

Չնայած ԱԱԾ-ն էլ լավ չի վարվել. ինֆորմացիայի համար չի տվել այնքան գումար, որ մարդը փոշեկուլը վարկով չգներ։

Հ,Գ, համոզված եմ, որ դատախազությունն ու ՀՔԾ-ն լավ գիտեն, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը որպես հանցավոր արարք տեղի է ունենում ինչպես գործողությամբ այնպես էլ անգործությամբ»,–գրել է նա։

 

Նույն շարքից