Իրավական 

Այն, ինչ կատարվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մինչև նոյեմբերի 10-ը, սարսափելի է. Յուրի Խաչատուրով

 

Արդեն մոտ 2,5 տարի ես գալիս եմ այստեղ ու չեմ հասկանում, թե որ հարցում եմ ես մեղավոր: Ինձ մեղադրում են հոդվածով, որը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում: Այս մասին դատարանում հայտարարեց Յուրի Խաչատուրովը. «Ես մարտ ամսին որևէ հանցավոր հրաման չեմ տվել, միակ բանը, որ ես կարող էի անել, դա բանակը հեռու պահելն էր այն գործընթացներից, որոնք ընթանում էին ներքին զորքերի ու կիսահարբած մարդկանց միջև»:

Խաչատուրովի խոսքերով, Աստված այն բանի հետ, որ իրենց դատում են. «Բայց այն, ինչ տեղի է ունեցել սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին, մինչև նոյեմբերի 10-ը, դա սարսափելի է: Ամենահետաքրքիրն այն է, որ դրանում մեղավորը, մեղավորները մեր դիմաց նստողներին (նկատի ունի մեղադրող կողմին) ասում են, որ մեզ բանտ նստեցնեն: Դա ինչպե՞ս կարող է չզայրացնել: Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից