Հասարակություն 

Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին

analitik.am

 

Լրագրող եւ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Տելեգրամյան իր ալիքում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ Գարիկ Մարտիրոսյանը НТВ հեռուստաալիքի «Маска» շոուի եթերում չի գովազդել «ադրբեջանական» թեյը։  Հումորիստը հանդիսանում է շոուի ժյուրիի անդամներից մեկը։

Ժյուրիի հինգ անդամները՝ Վալերիան, Ֆիլիպ Կիրկորովը, Ռեգինա Տոդորենկոն, Ռոդրիգեզը եւ Գարիկ Մարտիրոսյանը գործողության ընթացքում գնահատում են մասնակիցներին եւ խմում են հովանավորի տարբերանշանով բաժակներից:

«Աչքի է զարնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ առանց ըմպելիքի է նստում, կամ սեղանի վրա բաժակն այնպես է դնում, որ «Ազերչայ» գրությունը տեսանելի չլինի», - իր Telegram-ում գրում է Սոբչակը։ - Գարիկը հայ է, այստեղ ադրբեջանցի հովանավոր է, հակամարտության շրջանակներում դա հավանաբար շատ հարցեր կառաջացներ, եւ ահա նա թաքցնում է բաժակը:

 

Նույն շարքից