Հասարակություն 

Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակի ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել

 

Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա․ Բ․-ին (ծնված 2004 թ.) և Վ․ Խ․-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։

Փրկարարները Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից