Կորոնավիրուս Հասարակություն 

Պատվաստանյութը չի երաշխավորում կորոնավիրուսի լիակատար ոչնչացում

analitik.am

 

Բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը մոլորակի վրա COVID-19-ի արմատապես վերացման երաշխիքներ չի տալիս, SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է շնչուղիների լուրջ վարակ դառնալ: Ինչպես փոխանցում է Ինտերֆաքս-ը, այս մասին հաղորդել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Նույնիսկ բարձրարդյունավետ պատվաստանյութի առկայությունը չի երաշխավորում, որ մենք կկարողանանք լիովին ոչնչացնել կամ արմատապես վերացնել վիրուսը: Պատվաստումների արդյունավետ գլոբալ ծրագրի համատեքստում հավանական սցենարն այն Է, որ ապագայում վիրուսը կդառնա սպառնալիքի ցածր մակարդակով համաճարակային վարակ»,-«Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակման հարցազրույցում հայտարարել Է Վույնովիչը:

Նա ընդգծել է, որ «մարդկության պոպուլյացիան առաջներում չի բախվել SARS-CoV-2-ի հետ եւ այդ պատճառով բոլորովին անպաշտպան վիճակում Է հայտնվել նոր սպառնալիքին դեմ հանդիման»:

 

Նույն շարքից