Հասարակություն 

Ձյան ու չմշակված ճանապարհների պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել

analitik.am

 

Shamshyan.com- ի հաղորդմամբ՝  հանրապետությունում տեղացած առատ ձյան հետեւանքով թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզային մի քանի ճանապարհներին տիրում է բարձիթողի վիճակ:

Ճանապարհները սպասարկող Ճանշինի պատասխանատուների մեղքով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Զովունի-Եղվարդ, Զովունի-Քանաքեռավան, Երեւան-Աբոյան–Հրազդան ավտոճանապարհներին բառի բուն իմաստով տիրում է բարձիթողի վիճակ:

Ճանապարհներից չհեռացված ձյունն ու չմշակված ճանապարհները վարորդների համար դարձել է իսկական պատուհաս:

Ըստ կայքի՝ օպերատիվ են աշխատում միայն տարածքները սպասարկող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, որոնք չեն հասցնում մի վթարից մեկ այլ վթարի վայր հասնել։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նրա ենթակայութամբ գտնվող մարզային ճանապարհների սպասարկմամբ զբաղվող կառույցն ու Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ճիշտ կանեն դուրս գան իրենց տաքուկ կաբինետներից ու «պտույտ մը շրջեն» մարզային ճանապարհներով ու կհասկանան, թե վթարի մեջ հայտնված վարորդները ինչպիսի «քաղցր խոսքեր» են շռայլում իրենց հասցեին:

 

Նույն շարքից