Հասարակություն 

NASA-ն Թուրքիային նախազգուշացրել է երաշտի լուրջ սպառնալիքի մասին

analitik.am

 

Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս Թուրքիայի ստորերկրյա ջրային ռեսուրսները 2021 թվականի հունվարի 11-ի դրությամբ:

Ըստ գործակալության, Թուրքիայի ստորերկրյա ջրային ռեսուրսները նորմայից ցածր են, գրում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

2020-ի վերջին ամիսներին Թուրքիայում տեղումները նորմայից զգալիորեն ցածր են եղել: Դա իր հերթին հանգեցրել է ջրամբարների պաշարների նվազմանը: Արդյունքում, ըստ ՆԱՍԱ-ի, Թուրքիան երաշտի լուրջ վտանգի տակ է:

Նույն շարքից