Քաղաքականություն 

Քլինթոնը կասկածում է, որ Թրամփը Կապիտոլիումի գրոհումից առաջ զրուցել է Պուտինի հետ

analitik.am

 

ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դոնալդ Թրամփի նախկին մրցակից Հիլարի Քլինթոնը պատրաստվում է պարզել, թե արդյոք պետության գործող նախագահը շփվել է Վլադիմիր Պուտինի հետ՝ Վաշինգթոնում Կոնգրեսի շենքի գրոհից առաջ: Իր նկատառումներով նա կիսվել է You and Me Both podcast-ի եթերում։

«Մենք շատ բան ենք իմացել մեր կառավարման համակարգի մասին վերջին չորս տարվա ընթացքում, այն նախագահի հետ, որը արհամարհում է ժողովրդավարությունը», — հայտարարել է Քլինթոնը և Թրամփին մեղադրել այն բանում, որ նա իբր գործում է ինչ-որ մեկի ցուցումով:

Պետդեպարտամենտի նախկին ղեկավարը պատրաստվում է ստանալ հունվարի 6-ին գործող նախագահի խոսակցությունների ձայնագրությունները, որպեսզի պարզի, թե արդյոք նա կապ հաստատել է Ռուսաստանի առաջնորդի հետ Կապիտոլիումի գրոհից առաջ:

Իր պլանների մասին Քլինթոնը հայտարարել է այն բանից հետո, երբ իր հետ զրույցում Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին Կապիտոլիումի գրոհը նվեր է անվանել Պուտինին:

Քլինթոնը խոսել է նաև Թրամփի կողմնակիցների մասին։ Նա նրանց անվանել է «հանցակիցներ» և «պաշտամունքի անդամներ»՝  նրանց մեղադրելով «ժողովրդավարությունն անտեսելու» մեջ:

Նույն շարքից