Հասարակություն 

Թրամփը հրաժեշտի ուղերձ է հղել

analitik.am

 

Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում հանդես է եկել հրաժեշտի ուղերձով, նրա ելույթից հատվածներ է տարածել Սպիտակ տունը:

Թրամփի խոսքով՝ որպես պետության ղեկավար ինքը հաստատել է «սրբազան գաղափարը, որ Ամերիկայում իշխանությունները պատասխանատու են ժողովրդի առջև»:

«Մենք արել ենք այն, ինչ եկել էինք անելու և ավելին», — ասել է նա։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դարձել է «առաջին նախագահը տասնամյակների ընթացքում, որը ոչ մի նոր պատերազմ չի սկսել»:

«Մենք նոր կյանք ենք ներշնչել մեր միություններին (այլ պետությունների հետ) և համախմբել ենք աշխարհի մյուս երկրներին՝ Չինաստանի դեմ հանդես գալու համար»,- ասված է հայտարարության տեքստում:

Նրա կարծիքով՝ ամենամեծ վտանգը, որին բախվում է ԱՄՆ-ն․ «Դա մեր և ազգային մեծության հանդեպ վստահության կորուստն է»։

«Ամերիկան անվճռական մարդկանցով լի համեստ երկիր չէ, որոնց պետք է թաքցնել և պաշտպանել նրանցից, ում հետ մենք համաձայն չենք», — հավելել է Թրամփը:

«Այժմ, երբ ես պատրաստվում եմ իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին՝ չորեքշաբթի կեսօրին, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այն շարժումը, որը մենք սկսել ենք, միայն սկիզբն է», — վստահեցնում է նա:

Նույն շարքից