Հասարակություն 

Աֆղանստանում արգելել են 39 թվով պետհամարանիշերի վաճառքը

analitik.am

 

Աֆղանստանը պաշտոնապես արգելել է 39 թվով պետհամարանիշների վաճառքն ու գրանցումը: Այս մասին հայտարարել է երկրի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեխը, փոխանցում է Khaama Press-ը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Աֆղանստանում 39 թիվը նշանակում է «կավատ», շատ մարդիկ հրաժարվել են գրանցել թողարկված համարանիշերն այս թվով, ինչպես նաև մեծ գումարներ են վճարել՝ այլ համարանիշ ձեռք բերելու համար:

Կաշառքի չափը, ըստ Սալեխի, երբեմն հասնում է 300 դոլարի: Միայն անցյալ տարի, ըստ թերթի, երկրի բնակիչները կորցրել են շուրջ մեկ միլիարդ դոլար՝ կաշառելով պաշտոնյաներին և ոստիկանությանը:

Նույն շարքից