Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում կտեղադրվեն Քոբի Բրայանթի և Սթիվ Ջոբսի հուշարձանները

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել «Ազգային հերոսների պարտեզ» ստեղծելու մասին, որտեղ կտեղադրվեն քաղաքական, մշակույթի և սպորտի ամերիկյան հայտնի գործիչների քանդակները: Փաստաթուղթը հասանելի է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Հրամանագրում նշվում են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի, ավիավթարից մահացած բասկեյտբոլիստ Քոբի Բրայանթի, երգչուհի Ուիթնի Հյուսթոնի, Ուոլտ Դիսնեյի անիմատորի, երգիչ Ֆրենկ Սինատրայի անունները: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է ավելի քան 200 մարդ:

 

Նույն շարքից