Տեսանյութեր Քաղաքականություն 

«Հայկ Մարությանը փակել է ճանապարհներն ու խանգարել», որ պատգամավորները հասնեն Ազգային ժողով

 

ՀՀ Ազգային ժողովի նիստը, դեռ չմեկնարկած, 20 րոպեով ընդմիջվեց:

Նիստի մեկնարկին Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ քվեարկությունների շարքում նաև սահմանադրական օրենք կա, իսկ պատգամավորների մի մասը նաև ճանապարհային խցանումների պատճառով դեռ չեն հասցրել հասնել Ազգային ժողով, ուստի 20 րոպե ընդմիջում է վերցնում:

Նշենք, որ երեկվանից Երևանում ճանապարհներին աղետալի վիճակ է, իսկ պատճառը ձյունն է, որը քաղաքացիների պնդմամբ չի մաքրվում, ինչը հանգեցրել է նաև մեծ թվով վթարների: Վթարի է ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ավտոմեքենան:

Քաղաքացիներն այս վիճակի համար մեղադրում են քաղաքապետ Հայկ Մարությանին, ով մինչև հունվարի 22-ն արձակուրդի մեջ է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից