Քաղաքականություն 

Ծանոթանում, շփվում ենք հայ ու ադրբեջանցիներով, հումորներ անում. ՀԱԿ-ի համակիրը՝ բացված խմբի մասին

analitik.am

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համակիր Վարդան Հարությունյանը հայ-ադրբեջանական «խաղաղության, հաշտության, բարիդրացիության» նպատակ հետապնդող ֆեյսբուքյան խումբ նախաձեռնելու մասին գրառում է կատարել։ Նա այդ խմբի հայ մոդերատորն է։ Խմբի անունն է «Խաչմերուկ» ("Перекрёсток!")։

Խմբի ետնանկարը Կովկասյան տարածաշրջանը պատկերող քարտեզն է, որում ընդգծված չեն պետական սահմանները։

«Խումբը նախաձեռնվել է հայ և ադրբեջանցի ընկերների կողմից։ Սա ո՛չ միջպետական նախաձեռնություն է. ո՛չ միջազգային կազմակերպություններ կան, ո՛չ խաղաղապահներ, ո՛չ ՀԿ-ներ, այլ ընդամենը սովորական քաղաքացիների կողմից ստեղծված խումբ է։

Նպատակը՝ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»,- գրել է ՀԱԿ ակտիվիստը։

Նրա խոսքերով՝ այդ խմբում հայերը և ադրբեջանցիները «ծանոթանում, շփվում են, հումորներ են անում, զրուցում են հետաքրքիր թեմաներից, քննարկումներ ծավալում»։ Խմբում կանոն կա, համաձայն որի՝ «չենք վիրավորում միմյանց, ատելության և թշնամանքի խոսք չենք տարածում այլապես բլոկվում և հեռացվում են խմբից»։

«Կա երկու ադմին՝ հայ և ադրբեջանցի, և երկու մոդերատոր՝ հայ և ադրբեջանցի, ես հայ մոդերատորն եմ։ Կարող եք միանալ...»,- եզրափակել է նա։

Նույն շարքից