Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք

analitik.am

 

Հայաստանում հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի, մահացել՝ 9-ը: Մեկ օրում կատարվել է 2028 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 628405-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:

 

Նույն շարքից