Իրավական 

Սա «Ռեստարտ» խմբի երկրորդ սերունդն է, առաջին սերունդը հայտնի թուրք ներող Արսեն Խառատյանն էր. Մալյան

analitik.am

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սորոսական «Ռեստարտ» խմբի գործի քննությունը:

Ես նրանց անձերի դեմ ոչինչ չունեմ: Այս մասին քիչ առաջ ասաց Նարեկ Մալյանը՝ նշելով, որ անձնապես որևէ մեկին չի ճանաչում, միայն Դավիթ Պետրոսյանին է ֆիքսել բանակ գնալու դեմ ցույցերից. «Ես անձնապես ոչինչ չունեմ իրենց դեմ, իմ խոսքը ոչ թե իրենց անձերին է ուղղված, այլ ուղղված է իրենց՝ որպես երևույթ»:

Մալյանը նշեց, որ գուցե եղել են մարդիկ այդ խմբում, որ հավատացել են, թե այդպես ավելի լավ է, կամ որոշները փողին են կուլ գնացել:

Նա նաև հայտնեց, որ սա այս խմբի երկրորդ սերունդն է, առաջին սերունդը հայտնի թուրք ներող Արսեն Խառատյանի սերունդն է, և արդեն հայտնի է, որ Արսեն Խառատյանն Ադրբեջանի հետ բանակցություններ է վարել.« Ես գիտեմ, որ շատ առատ վարձատրություն է եղել հայտնի օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից: Անկախ նրանից, թե ինչ կանեն իմ դեմ՝աղբաման կլինի, թե ինչ, ես պայքարելու եմ օլիգարխ Ջորջ Սորոսի դեմ և շատ կոպիտ»:

Հիշեցնենք, որ սորոսական խմբի անդամները փորձել էին առևանգել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

Նույն շարքից