Բարի օր Իրավական 

Ես հայհոյում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Ադրբեջանից Սորոսի հիմնադրամի միջոցով գումար են վերցնում, այդ թվում՝ «Ռեստարտ» խմբին. Մալյան

analitik.am

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սորոսական «Ռեստարտ» խմբի գործի քննությունը:

Նիստի ժամանակ փաստաբան Տիգրան Աթանեսյանի այն հարցին, թե արդյոք պատճառվել է Նարեկ Մալյանին բարոյական վնաս, վերջինս հայտնեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են վարկաբեկել մարդուն՝ աղբամանը գցելու միջոցով: Նա բերեց Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի օրինակներ՝ նշելով, որ դա ունի մի նպատակ՝ վարկաբեկել և փորձել լռեցնել իրենց չսիրած քաղաքական գործիչներին և մարդկանց:

Մալյանը նաև հայտնեց, որ իր դեպքում դա չի աշխատել, սխալ հաշվարկ են արել:

«Ռեստարտ» սորոսական խմբի փստաբանն իր հերթին փորձեց ճշտել, թե որտեղ են եղել Ամիրյան փողոցում աղբամաններ՝ մի քանի անգամ հարցնելով Մալյանից՝ աղբամաններ տեսել է, թե՝ ոչ, իմացե՞լ է, լսե՞լ է, որ ոստիկաններին ասել են աղբամանը գցելու մասին:

Դատարանը հանեց փաստաբանի հաջորդ հարցերը, քանի որ բազմաթիվ անգամ կրկնվում էր նույն հարցը:

Մալյանն էլ իր հերթին ասաց. «Ես որ գցեմ իրենց աղբամանը, նախ աղբամանը կմոտեցնեմ, ոչ թե մարդուն կգրկեմ ու չգիտեմ ինչքան կտանեմ, որ մարդն էլ չիմանա՝ ուր են տանում, ես ուրիշ ձև կիրականացնեմ»:

Մալյանը նշեց, որ, այո, մինչև առևանգելու փորձի տեղի ունենալը հայհոյանք հնչեցրել է «Ռեստարտ խմբի» և Դավիթ Պետրոսյանի հասցեին, քանի որ հայհոյում է բոլոր այն մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից Սորոսի հիմնադրամի միջոցով գումարներ են ստանում:

«Ռեստարտ» խումբը նույնպես գումար է ստացել Սորոսի հիմնադրամից:

Հիշեցնենք, որ սորոսական խմբի անդամները փորձել էին առևանգել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

 

Նույն շարքից