Քաղաքականություն 

Շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին. Իրավապաշտպան

analitik.am

 

Երեկ առաջարկել էի ուսապարկերի գիտական դասակարգում՝ (1) ինտելեկտուալ ուսապարկեր և (2) դեբիլ ուսապարկեր։

Առաջին կատեգորիայի մեջ չմտնող մի ուսապարկ այսօր հանրության դատին է հանձնել որոշ մտքեր՝ փորձելով հիմնավորել իրենց մոտեցումը՝ չհրապարակելու գերիների թիվը։

Ասում է՝ քանի որ կան հաստատված գերիներ և դեռևս չհաստատված գերիներ, ուստի հաստատվածների թվի հրապարակումը կարող է վնասել չհաստատվածներին։

Նույն տրամաբանությամբ՝ շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին...

Ի՞նչ ասեմ... Լավրովը ճիշտ էր։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից