Տեսանյութեր Տնտեսություն 

Ֆիննախը չասաց՝ պատրաստվում են արդյո՞ք կրկին գումար փոխանցել պետբյուջե «Հայաստան» համահայկական հիմնադրամից

analitik.am

 

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այդպես էլ չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են կրկին գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետական բյուջե:

Հարցը կառավարությանն ուղղեց ԼՀԿ-ական պատգամավոր Հրանտ Այվազյանը, ով ցանկանում էր, որ իր հարցին պատասխաներ Նիկոլ Փաշինյանը, սակայն ամբիոնին մոտեցավ ֆիննախը:

Ջանջուղազյանը հարցին չպատասխանեց, ինչի պատճառով Այվազյանը նույն հարցն ուղղեց նաև արձագանքի ժամանակ, սակայն պատասխան կրկին չհնչեց:

Ջանջուղազյանը նաև չպատասխանեց հարցին, թե ինչպես է ծախսվել հիմնադրամում հավաքված 170 միլիոն դոլարը:

Նույն շարքից