Տեսանյութեր Քաղաքականություն 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենա՞. Նիկոլ Փաշինյանի հետաքրքիր ակնարկը

analitik.am

 

Ինձ համար զարմանալի կերպով առնվազն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկի մասին. «Հետևաբար իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրությոններ:

Ես ավելին ասեմ՝ եթե քաղաքական ուժը, կամ ուժերը հայտարարում են, թե այդպիսի կարծիք չունեն, որ իշխանությունը կկեղծի ընտրությունները, բայց «ոչ» են ասում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշանակում է, որ այդ ուժերն այս գլխից արձանագրում են իրենց պարտությունն այդ ընտրություններում»:

Փաշինյանն ասաց, որ առաջարկը կա, քննարկումները շարունակվում են. «Մենք չենք ստեղծել իրավիճակ, որ գան ասեն դեմ են ու մենք թեման փակենք: Մենք պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկել այդ օրակարգը»:

Նույն շարքից