Տեսանյութեր Քաղաքականություն 

Երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստան չեն վերադարձվել, քան՝ նոյեմբերի 9-ից հետո. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում, հիմա պարզապես պարզ է, որ նրանց թիվը մեծ է, սակայն եթե այդ տրամաբանությամբ նայենք, այս ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստան չեն վերադարձվել, քան՝ նոյեմբերի 9-ից հետո: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի համար հարցական է, թե ինչու գերիների հարցը երկար տարիներ չեն հնչեցրել խորհրդարանում, երբ եղել են հայ ադրբեջանական բանակցություններ. «Ինչո՞ւ չի ասվել՝ դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետևաբար ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, ինչո՞ւ հարց չի հնչել, թե ինչու հրաժարական չեն տալիս, քանի որ ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել:

Պետք է հասկանալ՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահել:

Կներեք, ես ընդդիմադիր դաշտից չեմ տեսել որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո, շատ դժվար է 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ»,-ասաց նա:

Նույն շարքից