Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիշեցրեց նախորդ նմանատիպ հայտարարությունը, որից հետո եղավ պատերազմը

analitik.am

 

Այսօր հարցեր են բարձրացվել, որոնց արձագանքները շուտով կտեսնենք: Թվում է, թե հարց է տրվում ճանապարհների անվտանգությունն աապահովելու համար, բայց իրականում հարց է տրվում էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձևավորվում է շատ կոնկրետ վտանգ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում, ինչո՞ւ չեք հարցրել այդ մասին։ Ինչո՞ւ չեք ասում, որ գերի է եղել, ում վերադարձրել ենք: Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել:

Կներեք, եթե դուք ինձ ասում եք, որ մենք որպես իշխանություն ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք որպես ընդդիմություն առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը:

Ձեզ թվում է, որ դուք հիմա գերիների հարցի լուծում եք անո՞ւմ, դուք ձեր շեշտադրումներով ու էժան միավորներ հավաքելու փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունն ու առողջությունը»,-ասաց նա:

«Պարտադիր չէ, որ մենք կոնֆիդենցիալ բանակցությունների ամբողջ բովանդակությունը նստենք այստեղից պատմենք»,-հավելեց նա:

Հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած իրադարձությունները՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կարելի է շատ վտանգավոր համարել: Բոլորն են հիշում Փաշինյանի հայտարարությունը, որ ինչ ուզում են, այն էլ բանակցում են, ու բոլորն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո:

Նույն շարքից