Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին հիշեցրեց, որ իշխանափոխության ժամանակ պաշտպանել են իրեն

analitik.am

 

Այս իշխանությունների գալուց անմիջապես հետո ինձ համար պարզ էր, որ եկել են Արցախը հանձնելու, ազգային արժեքները ոչնչացնելու, ամեն հայկականը վերացնելու համար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ ցանկանալով իմանալ, թե այսքան բանից հետո ինչու իշխանությունները չեն հեռանում:

«Ինձ համար մի բան պարզ չէ, եթե ձեզ համար առաջին իսկ պահից պարզ էր, թե մենք վատ նպատակներով ենք գալիս իշխանության, ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը, խմբակցությունը պաշտպանում այդ պրոցեսը, ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը մաս կազմում կառավարությանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մոտենալով ամբիոնին:

Փաշինյանը խոսեց նաև ԲՀԿ ջոկատի մասին՝ հայտարարելով, որ այն այդպես էլ տեղ չհասավ, չգնաց մարտական գործողություններին մասնակցելու, մնաց որպես հեռուստատեսային գովազդ:

 

Նույն շարքից