Տեսանյութեր Քաղաքականություն 

Պատգամավորները հստակ արձանագրել են, որ Շուռնուխի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել: Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է այդ թվում 2010 թվականի ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Պատգամավորները հստակ արձանագրել են, որ օրինակ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը:

Ես հասկանում եմ նաև, որ ի վերջո սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել է 1990 թվականից առաջ, որն արձանագրված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով:

Այդ օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցություններն այսօր ընդդիմություն են: Իրենք են արձանագրել Սյունիքի տեսքը, որն այսօր կա»,-ասաց նա:

 

Նույն շարքից