Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնում է Սյունի՞ք

analitik.am

 

Հաջորդ շաբաթ մենք մեծ պատվիրակությամբ աշխատանքային այցով լինելու ենք Սյունիքի մարզում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը չասաց՝ արդյո՞ք այդ պատվիրակության կազմում լինելու է Նիկոլ Փաշինյանը, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած նախորդ այցը բավականին աղմկահարույց ստացվեց, եթե հաշվի առնենք այն, որ նրան թույլ չտվեցին գնալ Գորիս, Կապան, Մեղրի, իսկ Սիսիանում եկեղեցու հոգևոր հայրը հրաժարվեց սեղմել նրա ձեռքը:

 

Նույն շարքից