Քաղաքականություն 

ՌԴ ԱԽ-ում կարծում են, որ Ղարաբաղի հարցով Ռուսաստանի ծրագիրը թույլ էր տալիս հակամարտությունը լուծել առանց ուժի կիրառման

analitik.am

 

Լեռնային Ղարաբաղի փուլային կարգավորման հայեցակարգը, որը Ռուսաստանը պատրաստել էր մի քանի տարի առաջ, թույլ էր տալիս հակամարտությունը լուծել առանց ուժի կիրառման։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»- ի մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը։

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ լուծմանը և կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի շահերը հաշվի առնելուն. 2016 թվականին Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի փուլային կարգավորման հայեցակարգը, փաստաթղթի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019 թվականին, հիշեցրել է Նուրգալիևը:

«Եթե այդ առաջարկներն իրագործվեին, ապա Ղարաբաղի խաղաղ բնակչությանը պայմաններ կստեղծվեին նորմալ կենսագործունեության համար, իսկ Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած շրջանները՝ չդիմելով ուժի կիրառման», - ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:

Նույն շարքից