Քաղաքականություն 

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը

analitik.am

 

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոոզեֆ Բայդենն արդեն երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նախատեսված ժամին, րոպեների ճշգրտությամբ: Բայդենը, Հարրիսի նման, երդվեց՝ Կապիտոլիումի աստիճաններին:

Նա հավատարմության երդում տվեց սահմանադրությանը և երկրին:

Բայդենը համայն Ամերիկայի առաջ երդվեց՝ արտաբերելով հետեւյալը.

«Ես ՝ Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես ԱՄՆ նախագահ և ամբողջ ուժով ծառայելու, պահպանելու և պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Թող Աստված օգնի ինձ»:

Բայդենը երդվեց՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն իր առջևում էր պահել  կինը ՝ Ջիլլ Բայդենը:

Երդվելուց հետո նրան շնորհավորեց  երդումն ընդունած ԱՄՆ-ի գերագույն դատարանի անդամ Ջոն Ռոբերթսը, ով կանգնած էր նրա առջև: Բայդենը երդվել է Աստվածաշնչով, որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին:

Նույն շարքից