Հասարակություն 

Վարչապետը պետք է պարզաբանի՝ ի՞նչ է նկատի ունեցել Սերգեյ Լավրովն ասելով, որ հայկական կողմը մինչև այսօր չի հրապարակել ռազմագերիների թիվը. Անի Սամսոնյան

 

Վերջերս փակ քննարկում ենք ունեցել Աժ-ում ռազմագերիների մասով. ներկա էր Արտաքին գործերի, Ազգային անվտանգության աշխատակիցները և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ես հարցրի՝ ինչո՞ւ չեք հրապարակում գերիների թիվը և կար դիմադրություն, որ չենք կարող հրապարակել, ես ասեցի՝ որպես պետական պաշտոնյաներ պետք է տիրապետենք այդ թվին, հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից։

«Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշեց, որ սխալ է համարում, որ չեն հրապարակում ռազմագերիների թիվը և չենք ասում, թե Ադրբեջանը քանի ռազմագերու մասով ունի պարտավորութուն։ Չհրապարակելն Ադրբեջանին թույլ է տալիս անընդհատ կոծկել այդ թիվը, և ըստ այդմ՝ դժվարացնել հարցի լուծումը: Բարեբախտաբար, այդ փակ քննարկման ընթացքում մեզ ԱԱԾ ներկայացուցիչը հայտնեց մոտավորապես, թե քանի՞ գերի ունենք, ես դա հրապարակելու որևէ իրավասություն չունեմ և լավ կլինի կառավարությունը իր իրավասության շրջանակներում հրապարակի: Մենք դիմել ենք նաև Կարմի խաչին, թե իրենք ցուցակագրված քանի՞ գերի ունեն, բայց Կարմիր խաչը ասել է, որ իրենց լիազորությունը չէ որևէ թիվ հրապարակելը, դա պետք է անի ԱԳ նախարարությունը, իսկ  ԱԳՆ -ն մինչ այսօր որևէ հայտարարություն չի արել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե Լավրովը հստակ արձագանքել է, որ հայկական կողմը մինչև այսօր չի տրամադրել ռազմագերիների թիվը, Սամսոնյանը նշեց, որ այդ հարցը պարզաբանման ենթակա է և ՀՀ վարչապետը պետք է պատասխանի, թե ի՞նչ է նկատի ունեցել Լավրովն, և ի՞նչ խնդիրը է եղել:

Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունը ռազմագերիների և անհետ կորածների մասով ստեղծում է տպավորություն, որ ընդդիմությունը իրենց խանգարում է արդյունավետ աշխատելու համար, Սամսոնյանը նշեց, որ իշխանության դիրքրոշումը սկզբից եղել է այնպես, որ այս հարցի մասին չպետք է խոսել, կա գործընթաց, չպիտի խանգարել, բայց  եթե այդ մասին չեն խոսում, լրջությունը չեն արձանագրում, ինչպե՞ս են միջազգային կառույցներին համոզելու, որ դա  կարևոր խնդիր է.

«Բազմիիցս նշել ենք՝ մի վախեցեք, խոսել այս խնդրից, սա Ադրբեջանի լավությունը չէ մեզ, սա Ադրբեջանի պարտավորությունն է, մենք պետք է դա հասկանա՞նք, թե՞ ոչ, եթե չենք կարողանում Ադրբեջանին ստիպել, որ իր պարտավորութունը շարունակի, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում համագործակցել Ադրբեջանի հետ կումունիկացիների ապաշրջափակման հարցում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցից հետո արած հայտարարությանն, որ ռազմագերիների հարցը հնարավոր չեղավ լուծել, Սամսոնյանը նշեց, եթե հնարավոր չէր ռազմագերիների հարցը լուծել, ուրեմն կողմերը չպետք է համաձայնության գային մյուս հարցերի շուրջ.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտավորեցնում է բոլոր կողմերին, ժամանակագրորեն բոլոր տարածքները հանձնեցինք, բայց 8 -րդ կետն, որն  Ադրբեջանի պարտավորությունն էր, առանց ձգձգման պատերազմից հետո վերադարձնել գերիներին,չլուծված մնաց: Առանց այդ պարտավորության գնալ, Ադրբեջանի օրակարգին ասել՝ այո, իսկ մեր օրակարգը մնա օդում, սա բանակցողի խնդիր է, այն մարդն է, որ ստորագրել է նոյեմբերի 9- հայտարարությունը, ունի բազմաթիվ բարդույթներ ստորագրման հետ կապված և չի կարող բանակցել: Մենք ասում ենք, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բանակցությունները շարունակվեն այլ հունով»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից