Գլխավոր Քաղաքականություն 

Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով. Նիկոլ Փաշինյան

 

Արդյոք չեք կարծում որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ այդ կապիտուլացիոն, ցեղասպանությունից հետո ամենախայտառակ հայասպան փաստաթուղթը ստորագրելուց հետո Դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տալ:  Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ասում եք՝ ընդդիմությունը վատն է, ընդունենք մենք վատն ենք, մենք շատ վատն ենք, թողնենք մի կողմ ընդդիմությանը, Դուք չե՞ք կարծում որ չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն բացառիկ նախադեպը, որ նման կապիտուլացիայից հետո պիտի հրաժարական չտաք»,-ասաց նա և նշեց, որ խոսում է բացառապես բարոյական պատասխանատվության մասին։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց.«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն ըստ էության չենք ունեցել և դա միֆ է, և միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք իրականացրել»: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր պատերազմը կանգնեցնելու համար:

«Հետին թվով շատ հայտարարություններ են արվում, օրինակ ես արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու և հաձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին չի բարձրաձայնել, հիմա հետին թվով հեշտ է դա արձանագրել: Ես չեմ ասել ես՝ մեղավոր չեմ, ես ասել եմ, որ թիվ մեկ պատասխանատուն եմ և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, բայց այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում, շարունակվում է 10-ին, 11-ին, և մինչ այսօր: Արդյոք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք, եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե թե հեշտ լուծում, գուցե թե լիներ անպատասխանատու լուծում: Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, և մենք կկրենք մեր քաղաքական, բարոյական պատասխանատվությունն էլ, մնացածն էլ և կկրենք մեր ժողովրդի առաջ և ոչ մեկ չի խուսափի»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը  հետաքրքրվեց՝  պատասխանից կարելի՞ է արձանագրել, որ ԳՇ պետը ստում էր՝ ասելով, որ չորրորդ օրն արդեն զեկուցել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի, որովհետև մենք կունենանք ավել շատ զոհեր և բանակցային գործընթացում վատ պայման: «Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանի նախագահը ստում էր, երբ ասում էր՝ առաջարկել է հոկտեմբերի 18-ին  շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը և Շուշին կմնար մեր վերահսկողության ներքո, և կարո՞ղ ենք արձանագրել, որ չեք կրում  բարոյական պատասխանատվություն և դա ենթադրում է, որ Դուք հրաժարական չեք տալու»,-ասաց նա: Ձեր խոսքերից կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանի նախագահը ստում էր․ Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: «Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ: Եթե դուք համարում եք Արցախը Հայաստան չէ, ապա ձևակերպեք ձեր այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»,-ասաց նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից