Քաղաքականություն 

Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները

analitik.am

 

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: Դրանք հրապարակված են Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Բայդենի առաջնահերթությունների մեջ են մտնում կորոնավիրուսի, կլիմայի, ռասսայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում»,- ասված է Սպիտակ տան կայքում:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոոզեֆ Բայդենը երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Նույն շարքից