Հասարակություն 

ԱԽ-ում կարծում են, որ Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունները կապահովեն ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի տարանցումը

analitik.am

 

Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը կծառայի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի համար միջազգային տարանցման զարգացմանը: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ի համար արված մեկնաբանության մեջ։

Նա նշել է, որ տարածաշրջանում զինված հակամարտության թեժ փուլի դադարեցումը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ կյանքի, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության ապահովման համար․ «Եվ նման մոտեցումն արդեն տեսանելի է», - ընդգծել է Նուրգալիևը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին որոշումը:

«Որպես առաջնահերթություն սահմանվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից բխող փոխադրումների ապահովման համար։ Այդ հաղորդակցություններից միջազգային տարանցման զարգացման նպատակով կարող են օգտվել նաև հարեւան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը», - ասել է Նուրգալիեևը։

Նույն շարքից