Հասարակություն 

Ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mersedec-Benz-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

analitik.am

 

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Լուկաշին 3-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Դավիթ Պերճյանի վարած Mercedes G մակնիշի 90 GZ 001 համարանիշի և 42-ամյա Արթուր Ղազարյանի վարած Nissan մակնիշի 36 PX 073 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Դ. Պերճյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բուժկենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից