Հասարակություն 

«Գազպրոմը» հայտնել է, որ հունվարի 19-ին Թուրքիա մատակարարված գազի ծավալները գերազանցել են պայմանագրային ցուցանիշը

 

Գազի մատակարարումները Թուրքիա հունվարի 19-ին կազմել են 96 մլն խորանարդ մետր՝ գերազանցելով պայմանագրով սահմանված օրական ծավալները: Այս մասինհայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Գազպրոմին»:

««Թուրքական հոսքն» ու «Երկնագույն հոսքն» աշխատում են արդյունավետ և հուսալի»,- հայտնում է հոլդինգը: Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը չորեքշաբթի տեղեկացրել է, որ հունվարի 19-ին Թուրքիան գերազանցել է հերթական ռեկորդը գազի սպառման ծավալով՝ 280 մլն խորանարդ մետր:

Նշվում է, որ նախօրեին Թուրքիայում 274.2 մլն խորանարդ մետր գազ է սպառվել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից