Հասարակություն 

Ո՛չ գերագույն ստահակը, ո՛չ էլ հատկապես նրա ուսապարկերի բրիգադը այլևս երբե՛ք չեն ունենալու հանգստություն․ Ռուբեն Մելիքյան

 

Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ԱԺ դահլիճում գերագույն գլխավոր դավաճանի դրսևորած ամբարտավան կեցվածքն ու հնչեցրած հայհոյելի մտքերը իմ առանձին ընկերների ու մտերիմների մոտ որոշ առումով բերել է «թևաթափության» զգացումի։

Այս առթիվ մի քանի բան ունեմ ասելու.

1) Ի՞նչ էիք ակնկալում։ Ակնկալում էիք հայրենիքի գերագույն դավաճանը դրսևորեր վեհ կեցվածք ու վերջապես սկսեր պաշտպանել ազգային ու պետական շա՞հ։ Իրո՞ք նման բան էիք ակնկալում գերագույն դավաճանից։

2) Այդ անձնավորությունը կատարել է ամենածանրագույն հանցանքը, որ հայ մարդը կարող էր պատկերացնել ամենադաժան մղձավանջում։ Արդեն կատարել է։ Ու նա լավ գիտի, որ կործանված է։ Իսկ ի՞նչ կարող է նա փոխել։ Միայն կարող է կործանել Հայաստանը, որ միայնակ չկործանվի։ Մասնագետներն ասում են՝ շատ ստանդարտ մտածողություն է ստահակների համար։

3) Բա մե՞նք ինչ պիտի անենք։ Պիտի պայքարենք ու երբեք-երբեք-երբեք չվհատվենք։ Չէ՞ որ եթե պայքարում ես արժանապատվությանդ համար, ապա վհատվել պարզապես հնարավոր չէ։ Ու ոչ էլ հնարավոր է համակերպվել։ Կընկնե՞նք՝ վեր կկենանք։ Կկորցնե՞նք ուղին՝ նորը կհարթենք։ Կհոգնե՞նք՝ դադար կվերցնենք ու նոր ուժերով կսկսենք։

ՀԳ. Ո՛չ գերագույն ստահակը, ո՛չ էլ հատկապես նրա ուսապարկերի բրիգադը այլևս երբե՛ք չեն ունենալու հանգստություն։ «Հանուն ոչինչի» ուղիղ թշնամու յաթաղանի վրա ուղարկված մեր հազարավոր եղբայրների արյունը նրանց երբեք հանգիստ չի տալու, ոչ էլ հայի այրվող շեների ու այգեստանների ծուխն է հանգիստ տալու նրանց։

Նրանք ամենադժբախտ մարդիկ են մեր երկրում, իսկ նրանց ամբարտավան քրքիջը ընդամենը «ու՞ր է եղբայրդ, Կայե՛ն» հարցադրող ձայնը լռեցնելու համար է։ Նրանք շատ լավ գիտեն, որ մինչև վերջին շունչ, ամեն-ամեն օր սպասելու են Աստծո դատաստանին։ Իսկ Աստծո դատաստանը, ինչպես գիտենք, հաճախ գալիս է մարդկա՛նց ձեռամբ։

ՀԳ-2. Եթե դեռ չենք սկսել մեր երազանքների վերանվաճման ուղին, ուրեմն դեռ դրա ժամանակը չի եկել ու դեռ արժանի չենք այդ ճանապարհին։

ՀԳ-3. Ուզու՞մ եք հասկանալ ինչ է զգում այդ զրահաբաճկոնով թշվառը՝ կարդացե՛ք Խորխե Լուիս Բորխեսի «Սպասում» կարճ պատմվածքը»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից