Հասարակություն 

ԱՄՆ առաջին տիկինը Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով

analitik.am

 

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ներընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Ամերիկյան Markarian բրենդի զգեստով, հաղորդում է CNN-ը:

Ջո Բայդենի կնոջ համար զգեստը պատվիրել են, այն ստեղծել է ինքը՝ Markarian-ի հիմնադիր Ալեքսանդրա Օ’Նիլը, որը 2017 թվականին թողարկել է ապրանքանիշը: Մոդելի ընտրված երանգը, դիզայների մտահղացմամբ, խորհրդանշում է ինքնավստահություն, կայունություն և վստահություն, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության ավանդական գույնը:

 

Նույն շարքից